Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սամարղանդում բանակցություններ է սկսել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հանդիպումը տեղի է ունենում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ֆոնին։
Ալիեւի հետ բանակցությունների նախօրեին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը ընթացող իրադարձությունների պատճառով չի մեկնել Սամարղանդ։