Դատական դեպարտամենտի ղեկավարի լիազորությունների ժամանակավորապես կատարումը վերապահվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատար Գագիկ Արայի Հարությունյանին: Այս մասին հայտնում է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը։
Հիշեցնենք՝ Դատական դեպարտամենտի արդեն ղեկավար Արմեն Հարությունյանը երեկ սեփական դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից։ Նա պաշտոնավարում էր 2021 թվականի նոյեմբերի 15-ից։