Դիրքային կորուստներ ունենք․ պատգամավորը՝ Կապանում այժմ տիրող վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը կապ հաստատեց այս պահին Սյունիքում գտնվող կապանցի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելայնի հետ՝ ճշտելու համար, թե ինչ իրավիճակ է այս պահին Սյունիքում։ «Հիմա գտնվում եմ Ճակատեն-Ծավ հատվածում, բայց, հասկանալի պատճառներով, տեղանքս հստակ չեմ նշի։ Հարաբերական հանգիստ է, սակայն դա չի նշանակում, որ լաչվածություն չկա։ Վտանգ այս օրերին միշտ կա»,- մեզ հետ զրույցում նշեց նա։

Նա նաև հավելեց, որ հակառակորդի կողմից որոշակի տեղաշարժեր կան, ու դրանք միշտ էլ եղել են։

Հարցին, թե ի՞նչ կարող է ասել զոհերի ու վիրավորների թվի կամ նրանց վիճակի մասին, հորդորեց՝ պաշտոնական հաղորդագրություններին հետևել։

Ինչ վերաբերում է դիրքային կորուստներին ու առավելություններին, ապա ՔՊ-ական պատգամավորն ավելացրեց․«Ցավոք, դիրքային կորուստներ ունենք»։

Հարցին, թե տեղեկություններ կան, որ տարածքում ԱԹՍ-ներ են նկատվել այսօր, պատգամավորը կրկին հորդորեց պատասխանատու գերատեսչությանն ուղղել։

Սևակ Վարդումյան




Լրահոս