Աշտարակում նռնակ են նետել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 17:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Երամ» տաքսի ծառայություն է մտել և տաքսի ծառայության աշխատակիցների նկատմամբ ցուցաբերել խուլիգանական արարք, որից հետո իր մոտ եղած մարտական նռնակով սպառնացել, որ պայթեցնելու է տաքսի ծառայությունը:
Այդ ժամանակ քաղաքացին բռնություն է կիրառել տաքսի ծառայությունում աշխատող «Երամ» տաքսի ծառայության վարորդներից մեկի նկատմամբ, որը մարմնական վնասվածքներով այս պահին գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժնում, որից հետո այս անկոչ հյուրին փորձում են կարգի հրավիրել տաքսի ծառայության հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցները, սակայն նա նույն արարքը ցուցաբերել է խանութի աշխատակիցների նկատմամբ՝ հարվածել է նրանց, որից հետո լքել է նշված վայրը և հեռացել :
Քիչ անց նա վերադարձել է և իր ձեռքին եղել է մարտական նռնակը, և այս անգամ սպառնացել է, որ նռնակը կպայթեցնի խանութում:
Շտապ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները:
Այս պահին նշված հատվածում են գտնվում ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ:
Այստեղ է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:
Այստեղ են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները՝ փրկարարական վարչության պետ Շամիր Շամիրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները տաքսի ծառայության և խանութի դիմացի մայթի բաց տարածքում հայտնաբերել են մարտական նռնակը:
Այն վնասազերծելու համար դեպքի վայր են ժամանել Պաշտպանության նախարարության սակրավորները:
Այս պահին սակրավորը կարողացավ վնասազերծել այդ մարտական նռնակը ու հիմա նռնակը փաթեթավորվում է քննիչի կողմից, հավանաբար դա կուղարկվի փորձաքրեագիտական կենտրոն, որտեղ կնշանակվի նռնակի փորձաքննություն:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական-որոնողական աշխատանքներ՝ հայտնաբերելու համար այդ անձին, ով խուլիգանություն է կատարել և դիմել է փախուստի:
Այս պահին արդեն ոստիկանության քննչական գլխավոր վարչության Աշտարակի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ 258 հոդվածի 4-րդ մասի՝ խուլիգանություն զենքի գոըրծադրմամբ և 235 հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով:
Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ ծեծված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս