ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Սմբատ Սաֆեյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Կորեայի ձորում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, բախվել քարերին եւ մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորակում։ Վարորդը ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ: Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չկան:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարելի է աշխատանքի անցնել ՀՀ արդարադատության նախարարությունում:

Վարդան Պետրոսյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ արդարադատության նախարարություն աշխատանքի անցնելու համար հարկավոր է մասնակցել քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին եւ ճանաչվել հաղթող: Թափուր պաշտոնների եւ առաջիկա մրցույթների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հրապարակվող թափուր հաստիքների վերաբերյալ հրապարակումներից (http://www.csc.am/), Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից (http://www.azdarar.am)/, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջից (http://www.moj.am)/:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ արդարադատության նախարարի անունից քաղաքացիների ընդունելությունն իրականացնում են նախարարի տեղակալները յուրաքանչյուր երկուշաբթի՝ ժամը 16:00-ից սկսած: Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 010 59 40 37 հեռախոսահամարով, կամ հերթագրվելու համար դիմումը լրացնել էլեկտրոնային եղանակով՝ այցելելով  e-hotline.am թեժ գծի կայք:

 

 

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Սովորողը քննություններին չներկայանալու դեպքում ինչպե՞ս կարող է հետագայում այն վերահանձնել։

Աիդա Սարգսյան (20 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. 4-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 կամ գիտելիքների ստուգումից 1-3 միավոր գնահատված լինելու կամ գիտելիքների ստուգմանը չներկայանալու դեպքերում, եթե դրանց առավելագույն թիվը երեքն է, սովորողը հանձնում է վերաքննություն` հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում` հաստատության մեթոդմիավորումների կազմած առաջադրանքների հիման վրա:

9-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ ավարտական քննություններից 1-3 (բանավորի դեպքում) կամ 1-7 (գրավորի դեպքում) միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց առավելագույն թիվը չորսն է, վերաքննություն է հանձնում իր ուսհաստատությունում (բացառությամբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 3 մայիսի 2012թ. N 388-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման եւ ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի» 20-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերով սահմանված քննական առարկաների) հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են նշված կարգի 22-24-րդ եւ 33-րդ կետերի պահանջներին համապատասխան։

12-րդ դասարանի սովորողը տարեկան 1-3 (այդ թվում` քննական առարկաներից) կամ պետական ավարտական քննություններից 1-7 միավոր գնահատված լինելու կամ հունիս ամսին նախատեսված քննության օրը չներկայանալու դեպքում, եթե դրանց առավելագույն թիվը երեքն է, վերաքննություն է հանձնում իր ուսհաստատությունում հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Առաջադրանքները կազմվում են՝ նշված կարգի 32-35-րդ կետերի պահանջներին համապատասխան։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2021-2022 ուումնական տարվա սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում եւ ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ:

 

 




Լրահոս