«2020Թ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենի նախաձեռնությամբ եւ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համակազմակերպմամբ Եվրոպական Խորհրդարանում սեպտեմբերի 8-ին անցկացվել է «2020թ. պատերազմը եւ մարդու իրավունքներն Արցախում» խորագրով խորհրդաժողով։

 

Խորհրդաժողովի հիմնական զեկուցողներն են եղել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Եվրոպական Խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ` տարբեր քաղաքական խմբերից, բազմաթիվ քաղաքական գործիչներ, դիվանագետներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Փիթր Վան Դալենը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ օժանդակել Արցախին՝ նշելով. «Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին։ Արցախի բնիկ հայ ժողովրդի կյանքը եւ նրանց մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ են։ Մենք ոչ թե պետք է ընդունենք որեւէ «ստատուս-քվո», այլ ապահովենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար իր պատմական հողում ապրելու երաշխիքներ»։

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ԱՊՀ-ՈՒՄ

Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին եւ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունել է Ղրղզական Հանրապետության Նախագահ Սադիր Ժապարովը։ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցում էր որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի Նախագահ։

 

 

ԿՄԵԿՆԵՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սեպտեմբերի 12-ից 14-ը 9 հոգանոց պատվիրակություն կմեկնի Թուրքմենստան:

Պատվիրակությունն այնտեղ կմասնակցի հայ-թուրքմենական տնտեսական  համագործակցության միջկառավարական հանձնաժողովի  նիստին:

Պատվիրակությունը կգլխավորի ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, պատվիրակության կազմում են նաեւ քաղաքաշինության կոմիտեի նախագար Արմեն Ղուլարյանը, ԱԳ փոխնախարար Մ. Սաֆարյանը, ՏԿԵ փոխնախարար Հ. Վարդանյանը:

 

 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգուշանալու կոչ է արել։ «Ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում: ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիոն մարմինը չի համապատասխանում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար», – նշվում է դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է նաեւ, որ FAA օդային անվտանգության այս վարկանիշը չի տարածվում հայկական ավիափոխադրողների, Հայաստանին պատկանող կամ շահագործվող ինքնաթիռների վրա: «Հաշվի առնելով սա՝ դիվանագիտական առաքելությունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է դիտարկել ճանապարհորդության տարբերակներ, որոնք դուրս են ռուսական ավիափոխադրողների տիրույթից, հետեւել faa.gov կայքի թարմացումներին», – նշվում է հաղորդագրությունում։

 

 

ԴԱՆԱԿԻ 7 ՀԱՐՎԱԾ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2022 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Անի թաղամասի եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Պարույր Սեւակ փողոցի 8ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է կնոջ դի՝ որովայնի եւ ծնոտի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։ Պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ 43-ամյա Սիրանույշ Մանուկյանն է։ Ողբերգական սպանության գործը դատարանում է: Անդրանիկ Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 22.05.2022թ ժամը 22:00-ին Գյումրու Պ. Սեւակ փող 8ա շենքի 17բն խանդի եւ վրեժի շարժառիթով սպանել, ապօրինաբար մեկ ուրշին՝ նախկին կնոջը՝ Սիրանուշ Մանուկյանին, զրկել է կյանքից: Ա. Երանոսյանը սույն թվականի ապրիլի 8-ին ամուսնական դավաճանության պատճառով ամուսնալուծվել էր Ս. Մանուկյանից եւ երեխաների հետ առանձին բնակվել Գյումրու Հնոցավանի 1 շարքի 1-ին տանը: 22.05.2022թ ալկոհոլի ազդեցության տակ Ս. Մանուկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր բնակության վայրից վերցրել է դանակը եւ ժամը 22:00-ի սահմաններում գնացել է Ա. Սիմոնյանի փաստացի բնակարանը, որտեղ Ս. Մանուկյանին սպանելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ, կյանքի անհամատեղելի ծանր վնաս պատճառող վնասվածքներ հասցրել վերջինիս, ինչի հետեւանքով Ս. Մանուկյանը մահացել է:

 

 

 

 

ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

«Բրյուսելում մեզ հուզող ամենակարեւոր հարցերի համար մեզ չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումներ արձանագրել։ Խոսքը ԼՂ հիմնախնդրի մասին է։ Մյուս կողմից՝ երկուստեք՝ ՀՀ-ն եւ Ադրբեջանը, արձանագրում են խաղաղության հասնելու իրենց ցանկությունը»,-Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջերս Բրյուսելի հովանու ներքո Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններին։ «Համոզվում եմ, որ բոլորն էլ խաղաղություն են ուզում, բայց ամեն մեկն իր ընկալումն ունի խաղաղության պայմանների վերաբերյալ։ Այստեղից են ծագում կոնֆլիկտները։ Ադրբեջանի տեսակետն այն է, որ ԼՂ խնդիրը լուծված է, եւ այլեւս չկա քննարկելու բան։ Միջազգային հանրության եւ մեր դիրքորոշումը չի համընկնում Ադրբեջանի հետ։ Մասնավորապես ՌԴ-ն չի կիսում այդ ցանկությունը։ ՌԴ-ն արձանագրել է, որ կա հիմնախնդիր, այլապես ՌԴ խաղաղապահ ուժերը չէին գտնվի ԼՂ-ում»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։ Ինչ վերաբերում է տնտեսական ճանապարհների ապաշրջափակմանը, ապա Նիկոլ Փաշինյանը նշեց՝ կան վախեր եւ մտավախություններ, բայց կոմունիկացիաների բացումը ՀՀ-ի համար միանշանակ ձեռնտու է. «Վերջերս հետազոտություն ենք արել։ Միջինում ՀՀ-ում սննդամթերքն ավելի թանկ է, քան շատ երկրներում։ Պատճառը տրանսպորտային խնդիրն է, որն այսօր ավելի սրված է։ Տրանսպորտային կոմունիկացիաների բացումը մեզ ձեռնտու է, շահագրգռված ենք»։

 

 




Լրահոս