ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը որոշել է ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը վերակազմավորել «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամի, իսկ վերջինս էլ միացնել «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին:

 

Նման որոշում կայացվել էր դեռեւս այս տարվա փետրվարի 17-ին, սակայն ՀՀ արդարադատության  իրավաբանական անձանց  պետական ռեգիստրի  գործակալության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնադրությունում  առկա են դրույթներ, որոնք չեն համապատասխանում «Հիմնադրամների մասին» օրենքի պահանջներին, եւ գրանցումը մերժվել է:

Այս գործընթացն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ին մշակել է նոր նախագիծ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ»  հիմնադրամի վերակազմավորելու, «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» հիմնադրամը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին միացման ձեւով վերակազմակերպելու վերաբերյալ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Վանաձոր քաղաքում, գործելով երկու գյուղատնտեսական ուղղվածության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, պատճառ են դառնում ըստ մասնագիտությունների խմբերի թերկոմպլեկտավորման ձեւավորմանը, որն էլ իր հերթին առաջացնում է ֆինանսական խնդիրներ:

Լոռու  մարզի Վանաձոր քաղաքում գործում են գյուղատնտեսական  ոլորտի  երկու մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը եւ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի  «Վանաձորի» մասնաճյուղը, որն ունի տարբեր կրթական ծրագրեր (բարձրագույն եւ միջին մասնագիտական) իրականացնելու գործունեության թույլտվություն (լիցենզիա):

Մասնաճյուղն ունի փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված նյութատեխնիկական բազա, նորագույն տեխնիկայով հագեցված լաբորատորիաներ: Ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում «Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունում եւ նախատեսվում է տրամադրել ժամանակակից նյութատեխնիկական բազա:

Պահպանելով երկու գյուղատնտեսական ոլորտի մասնագիտություններ՝ տարբեր ղեկավարմամբ, կշարունակեն նույն մասնագիտությամբ խմբերի թերկոմպլեկտավորումը, որը առաջ է բերում ֆինանսական խնդիրներ՝  ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:

Քննարկումների արդյունքում պարզվել է, որ քոլեջի ուղղվածությունը լիովին համահուչ է համալսարանի ուղղվածությանը, որը հնարավորություն կտա համալսարանի մասնագետների եւ նյութատեխնիկական առկա բազայի հենքի վրա պատրաստելու  աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ:

Միավորումից հետո քոլեջը գործելու է որպես «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր:

Միացման արդյունքում նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են հաստիքների կրճատումներ, մասնավորապես՝ վարչական եւ ուսումնաօժանդակ, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ /սովորողների թվի փոփոխություն/:

 

 

 

ԳՈՒՄԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը շուրջ 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզի: «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագիծը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հերթական գումարը տրամադրելու մասին է:

«Ընդհանուր 693 մլն դրամի մասին է խոսքը եւ վերաբերում է 6 մարզի: Արարատի մարզում 1 ծրագիր՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ 1 ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ եւ Վայոց ձորում՝ 5 ծրագիր՝ 145 մլն դրամ: Ծրագրերի մի մասն ավարտվել է, մի մասն ավարտական փուլում է: Ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են, դրանք իրականացվել են 11 բնակավայրերում»,-ասաց Սանոսյանը: Այսպիսով ստացվում է, որ հունվարից սկսած մինչեւ հիմա 303 ծրագրի համար կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար՝ սուբվենցիաների համար:

 

 

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ

Կառավարությունն իր երեկվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում վերաբաշխում կատարեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որի նպատակը ՀՀ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության արդիականացումն ու բարելավումն է: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմի վարչական շենքում եւ հարակից տարածքում անվտանգության ապահովման արդյունավետությունը գնահատելիս համապատասխան մասնագետներն արձանագրել են անվտանգության որոշակի սարքերի եւ սարքավորումների փոխարինման անհրաժեշտություն: Նկատի ունենալով Հանրապետության նախագահի գործունեության ապահովման եւ նշված վայրում պարբերաբար կազմակերպվող պետական արարողակարգային միջոցառումների եւ հանդիպումների առանձնահատկությունները՝ առաջարկվում է Հանրապետության նախագահի աշխատակազմի «1154 Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «11001 Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովում» եւ «31001 Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառումների միջեւ կատարել հատկացումների վերաբաշխում՝ անվտանգության սարքեր եւ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։

 

 




Լրահոս