Լուսանկարն արվել է Ջերմուկ քաղաքում
Հայաստանի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ադրբեջանական զինուժը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա։ Մեքենայի վարորդը հոսպիտալացվել է։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ո՞րն է համարվում մաքսային կանոնների խախտում:
Լավրենտ Թադեւոսյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ եւ մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության եւ մաքսային ձեւակերպման սահմանված կարգի դեմ, եւ, որի համար սույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ֆիզիկական եւ պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է կատարվում քրեական վարույթների միացումը եւ անջատումը:
Հայկուհի Մինասյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մեկ վարույթում կարող են միացվել՝
1) նույն անձի կողմից մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները
2) մեկից ավելի անձանց կողմից նույն կամ մեկից ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու վերաբերյալ վարույթները
3) միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված մեկից ավելի ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթները` պատշաճ եւ համակողմանի քննություն ապահովելու նպատակով:
Մեկից ավելի անձանց կողմից մեկ կամ ավելի ենթադրյալ հանցանքներ կատարելու կապակցությամբ իրականացվող վարույթից կարող է անջատվել նոր վարույթ, եթե դա թելադրված է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությամբ եւ չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա:
ՀՀ քննչական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քրեական վարույթները միացնելու կամ անջատելու մասին քննիչը կամ դատարանը կայացնում է որոշում, որում նշվում են քրեական վարույթ նախաձեռնելու առիթը, ենթադրյալ հանցանքի փաստական հանգամանքները, հայտնի լինելու դեպքում` քրեորեն հետապնդելի արարքը կատարելու մեջ մեղադրվող անձի (անձանց) տվյալները, միացված կամ անջատված վարույթն ստանձնող մարմնի կամ պաշտոնատար անձի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ անջատված վարույթին տրվող համարը: