ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման աշխատակարգն ու ժամանակացույցը:

 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը՝ ներառյալ, Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում:

Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն», «Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար), «Օտար լեզու» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) եւ «Գրականություն» առարկաների քննությունները՝ բանավոր:

Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար դրսեկները «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) եւ «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր, իսկ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հասարակագիտություն», «Ինֆորմատիկա», «ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն» եւ «Ռուս գրականություն» (ռուսերենով ուսուցում ստացած դրսեկների համար) առարկաների քննությունները՝ բանավոր:

«Ֆիզկուլտուրա» առարկայի քննության անցկացման եղանակը նորմատիվների հանձնումն է:

Գրավոր քննական թեստերը կազմում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնը` յուրաքանչյուր առարկայից առնվազն 4 թեստ՝ գնահատման 20 բալային համակարգով: Բանավոր քննական հարցատոմսերը կազմում են էքստեռն քննություններ ընդունող դպրոցի համապատասխան մեթոդական միավորումները` առնվազն 10 հարցատոմս յուրաքանչյուր առարկայից՝ գնահատման 10 բալային համակարգով:

Հիմնական կրթության վկայականում եւ միջնակարգ կրթության ատեստատում ավարտական եւ պետական ավարտական քննական առարկաները գնահատվում են 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները նշանակվում են` 20 բալային համակարգից գնահատականները վերածելով 10 բալային համակարգի: Բանավոր քննությունները գնահատվում են 10 բալային համակարգով եւ համարվում են տարեկան գնահատականներ:

Գնահատականները գրանցելիս գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման համապատասխանությունը կատարվում է համաձայն հետեւյալ սանդղակի՝

20 միավոր – 10

18-19 միավոր – 9

16-17 միավոր – 8

14-15 միավոր – 7

12-13 միավոր – 6

10-11 միավոր – 5

8-9 միավոր – 4

2022 թվականի 3-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձեւով (էքստեռն) քննությունները կանցկացվեն՝ համաձայն սահմանված ժամանակացույցի:

Դրսեկության ձեւով (էքստեռն) ավարտական քննությունները կազմակերպելու եւ անցկացնելու գործընթացը համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

 

 

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ

Սեպտեմբերի 15-ի ՀՀ ԱԺ նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում։

 

Դրանց թվում են.

«Ազգային ժողովի կանոնակարգում» (սահմանադրական օրենք) փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել։

Դրանց թվում են.

«Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել։ Դրանց թվում են.

«Փոստային կապի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Աուդիովիզուալ լրատվամիջոցների մասին»  եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը,

«Հարկային ծառայության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը,

«Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Փաստաբանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։

Պատգամավորները վավերացրել են նաեւ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմություններում ներառված տեղեկատվության փոխանակման կարգի մասին» համաձայնագիրը։

 

 

 

 

ԹԱՔՑՆՈՒՄ Է

Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, նրա դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը 2010-2019 թթ.-ին զբաղեցրել է  Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՀայԷկոնոմբանկի» Իջեւանի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։ Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ 2019թ-ի սեպտեմբերի 12-ին նշանակվել է Իջեւանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մինչ այդ  2019թ. սեպտեմբերի 5-ին Իջեւանի  համայնքապետի  պաշտոնից հրաժարական էր տվել Հայկ Ղալումյանի  ազգակից-բարեկամ Վարդան Ղալումյանը։ Վ. Ղալումյանի հրաժարականի պատճառը նրա նկատմամբ հարուցված քրեական գործն էր։ Քրեական գործի հիմքն այն էր, որ Իջեւանի  քաղաքապետարանի եւ դրա ենթակայությամբ գործող  հիմնարկի  2 աշխատակից տեւական ժամանակ աշխատանքի չէին գնացել, սակայն աշխատավարձ էին ստացել։  Հետո այդ քրեական գործը փակվեց, ինչը առիթ է տալիս մտածելու, որ Վ. Ղալումյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակը՝  Նիկոլ Փաշինյանի ընկեր Հայկ Ղալումյանի համար համայնքապետի  պաշտոնն ազատելն էր։ Հ. Ղալումյանը՝ որպես  համայնքի ղեկավարի  պաշտոնակատար, աշխատեց ավելի քան մեկուկես տարի։ 2021թ-ի ապրիլի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով՝ Հայկ Ղալումյանը նշանակվեց  Տավուշի մարզպետ եւ մինչ օրս որպես մարզպետ պաշտոնավարում է։ Հ. Ղալումյանը լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ որոշ տեղեկություններով՝ ղեկավարելով  այդ կուսակցության Տավուշի մարզային կառույցը, իր պաշտոնական կենսագրության մեջ չի նշել, որ ՔՊ կուսակցության անդամ է :

 

 

 

ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն 20 հազար 21 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Տավուշ» Ջրօգտագործողների ընկերության:  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանի 2022 թ-ի հունիսի 3-ի  որոշմամբ՝ հայցադիմումն ընդունվել է վարույթ, գործը քննվել է պարզեցված վարույթի կարգով։ 2022 թ-ի հունիսի 17-ին «Տավուշ»  Ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչ Դավիթ Փարսադանյանի կողմից դատարան է ներկայացվել առարկություն:  Հունիսի 26-ին դատավոր Ա. Ջավախյանը որոշել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության՝ ընդդեմ «Տավուշ» Ջրօգտագործողների ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով պարզեցված վարույթը դադարեցնել եւ  գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով: Սույն քաղաքացիական հայցով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյան քաղաքի նստավայրում կայանում են նախնական դատական նիստեր։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս