
Երեկ “”Ժողովուրդ“”-ի
աղբյուրները փոխանցեցին, որ 19:00-ի սահմաններում դժբախտ պատահար է տեղի ունեցել Որոտան
գյուղի մոտ: Զինվորական ԲԷՄՊ մեքենա է շուռ եկել, ինչի հետեւանքով ծնունդով գորիսեցի
ավագ լեյտենանտը մահացել է: Մեր տեղեկություններով` մեքենան զորավարժությունների է
եղել այդ տարածքում եւ շրջվել է ժողովրդին “Թասի պավարոդներ” անվամբ առավել ծանոթ վայրում,
որը հայտնի է իր դժվարանցանելիությամբ: Երիտասարդ սպային ճանաչողները նրան բնութագրում
էին որպես խելացի եւ կրթված մարդու: