Շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի – Հրաչյա Աճառյան փողոց կամուրջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը՝ սեպտեմբերի 18-ին, շահագործման կհանձնվի Թբիլիսյան խճուղի – Հրաչյա Աճառյան փ. կամուրջը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ այս կապուղու դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով, կամուրջը փակվել էր դեռևս օգոստոսի 10-ից: Աշխատանքների ընթացքում ի հայտ եկան մի շարք հավելյալ խնդիրներ, որոնց հայտնաբերումը մինչշինարարական ժամանակահատվածում հնարավոր չէր: Երևանի քաղաքապետարանը որոշեց գնալ խնդիրների հիմնավոր լուծման ճանապարհով, ինչի արդյունքում, սակայն, շինարարական աշխատանքները փոքր-ինչ ձգձգվեցին:

Պատճառված անհարմարությունների համար հայցելով Երևանի բնակիչների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը, հայտնում ենք, որ արդեն հիմնանորոգված կամրջով սեպտեմբերի 18-ից երթևեկության բոլոր սահմանափակումները կհանվեն, ինչը, ի թիվս այլոց, էապես կթեթևացնի դեպի Աճառյան փողոց շարժվող տրանսպորտային հոսքը:




Լրահոս