ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը դիտարկում է անցկացրել հայ-ադրբեջանական սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, շաբաթ օրը դիտարկում է անցկացրել Հայաստան- Ադրբեջան սահմանի մի քանի տեղամասերում։ Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները ցուցադրել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի տարածքում հրետակոծության հետևանքները։ Առաքելությունն այցելել է նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկի հետևանքով տուժել է բնակելի շենք։

Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի արտակարգ նիստ, որտեղ որոշվել է առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ։

Առաքելության ներկայացուցիչները պետք է գնահատեն իրավիճակը հակամարտության գոտում, պատրաստեն զեկույց և առաջարկներ մշակեն լարվածությունը թուլացնելու համար։




Լրահոս