Շինուհայր գյուղում երկու օջախով այրվել է խոտածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 17-ին, ժամը 16։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ՝ երկու օջախով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 18:23-ին: Այրվել են մոտ 15 հա խոտածածկույթ և հնձած ցորենի արտ:




Լրահոս