
“”Հրապարակ“”-ի
տեղեկություններով՝ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Արթուր Պետրոսյանի և փոխնախարար
Արսեն Քարամյանի փոխհարաբերությունները լավացել են: Նույնիսկ այն աստիճան, որ նրանք
“”ախպերություն“” են սկսել
անել: “”Հիշեցնենք, որ նախագահի համակրանքը վայելող Քարամյանը
պրոբլեմներ էր առաջացնում ԲՀԿ-ական նախարարի համար: Ամեն ինչ սկսվել էր այն բանից,
որ Քարամյանը հրաժարվել էր նախարարի ծանոթ ՀԿ-ներին դրամաշնորհներ տալ, նախարարն էլ
իր հերթին Քարամյանին զրկել էր որոշ գործառույթներից: Ամեն դեպքում, նրանց հաշտությունից
հետո նախարարության մթնոլորտը դարձյալ չի փոխվել և շարունակում Է լարված մնալ“”,-
հավելում է թերթը: