
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, իր առանձնատանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
Մուսինյանը նշել է, որ զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի թե՛ արտաքին անվտանգության, թե՛ ներքաղաքական ծայրահեղ սրված իրավիճակի հետ կապված հարցերը եւ դրանք հաղթահարելու հնարավոր ելքերը: