ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր Հայաստանում ունեցած մի քանի հանդիպումներից հետո գրառումներ է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Ամերիկայից մինչև Հայաստան. մենք պետք է ունենանք անվտանգություն և ազատություն, որպեսզի հաղթենք ժողովրդավարության կամ ինքնավարության համար պայքարում», – գրել է նա:
Մեկ այլ գրառման մեջ ասվում է. «Այսօր ես ելույթ ունեցա Երևանում Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ հասկանալու համար, որ Ամերիկան կանգնած է Հայաստանի կողքին: Ամբողջ աշխարհում ավտոկրատիայի դեմ շարունակվող պայքարում մենք միշտ աջակցելու ենք ժողովրդավարությանը և ազատությանը:»