Երկիր. Կառավարությունը չի կատարում խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Երկիր“”
գրում է.
“”Կառավարությունը հինգշաբթի օրը հաստատեց այն որոշումը,
որ հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած խոշոր
սողանքի հետևանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին հատկացվելու է մեկական
միլիոն դրամ: Սակայն գումարը դեռևս հասցեատերերին չի հասել
“”:
 Աղետի
զոհ դարձած Արմեն և Մեխակ Սորսումատյանների ընտանիքի անդամները «Երկիր»- ի հետ զրույցում
նշել են, որ դեռևս միայն լսել են հատկացվելիք գումարի մասին: Արմենի կինը՝ Նաիրան,
պատմել է, թե ցավակցելու հետ մեկտեղ ծանոթ-բարեկամներն այդ գումարի մասին էլ են տեղյակ
պահում, կարծես
“”աչքալուսանք“” լինի: Այնինչ` ընտանիքի անդամները ցավում են, որ կորցրել են ընտանիքը կերակրող
տղամարդկանց: Տան միակ աշխատողը նրանք են եղել: Մեխակ Սորսումատյանի յոթ երեխաներն
ու կինն այժմ ապրում են 22 քմ տարածք ունեցող տան առաջին հարկում: Բազմիցս դիմել են
համայնքի վարչական շրջանին և քաղաքապետարանին՝ բնակարանը բարելավելու խնդրանքով, սակայն
մերժում են ստացել: Տան երկրորդ հարկում Արմենի ընտանիքն է ապրում՝ հայրը, երեք երեխան
և կինը: Նաիրան պատմել է, որ սկեսրայրի կենսաթոշակը 1500 դրամ բարձրացնելուց հետո կտրել
են «Փարոսից» ստացվող նպաստը:
“”Ընտանիքի հոգսերը շատ են,
և կառավարության կողմից դեռևս չստացված մեկ միլիոնն էլ մի ցավի աչքը կհաներ, բայց դեռ
սպասում են
“”
,- հավելում է թերթը:




Լրահոս