Հայաստանի Գեղարքունիքի մարզի սահմանային մի շարք համայնքներում դասապրոցեսը մեկ շաբաթ կիրականացվի հեռակա՝ պայմանավորված վերջին օրերին Ադրբեջանի հարձակմամբ: Այս մասին ArmLur.am– ին ասաց Գեղարքունիքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
«Հեռավար ուսուցման են անցել մարզի 12 դպրոց: Կութի, Նորաբակի, Սոթքի, Գեղամասարի, Շատջրեքի, Ջաղացաձորի, Շատվանի, Խաչաղբյուրի, Ազատի և Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցները: Նախատեսված է մեկ շաբաթ, որից հետո պարզ կդառնա կշարունակեն հեռավար, թե առկա: Կախված է անվգանգությունից»,-նշեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր գործել Հայաստանի Հանրապետության վրա:
Լիդա Եղիազարյան