![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/0916228f7f1974ca45421ea3d0ba803843cdda.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է ռուս-հայկական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով: Ուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը տեղի է ունենում երկուշաբթի՝ Երևանում:
«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը դուրս են բերվել բարձր դաշնակցային մակարդակի»,-ասված է Պուտինի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Երևան է ժամանել՝ մասնակցելու ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովին, որի նպատակն է զարգացնել երկու երկրների համագործակցությունը։
«Մենք լուծելու ենք կոնկրետ տնտեսական խնդիրներ, այլ ոչ թե լավ բառեր արտասանելու», – ասել է Օվերչուկը։