ԱԺ ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները գործողումների կմեկնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոյանի՝ դեռևս սեպտեմբերի 14-ին ստորագրված որոշումներով՝ խորհրդարանական ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները գործողումների կմեկնեն: Այսպես՝ 2022-ի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը ճանաչողական այցով Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվեն ՔՊ-ական պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Լիլիթ Մինասյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան: Պատգամավորների հետ Ստոկհոլմ կմեկնեն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Լիդիյա Մնացականյանը, նույն վարչության պետաիրավական փորձաքննության բաժնի պետ Զեմֆիրա Հովասափյանը, ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնի պետ Արթուր Թամազյանը, ԱԺ օրենսդրական մոնիտորինգի բաժնի պետ Արուսյակ Քանանյանը, սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնի պետ Լիլիթ Մարկոսյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտակ Գալստյանն ու պետաիրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Մարիետտա Մնացականյանը:

Իսկ 2022 թվականի հոկտեմբերի 11-14-ը ՔՊ-ական Բաբկեն Թունյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կ Տիրանա՝ Ալբանիայի Հանրապետություն, կգործուղվեն՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Նրանց հետ մեկտեղ Ալբանիա կմեկնի նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Էվաջյանը:
ArmLur.am-ը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանին ու Զեմֆիրա Միրզոևային հարցրեց՝ պատրաստվո՞ւմ են գործուղման մեկնել: Երկուսն էլ դրական պատասխան տվեցին:

Նշենք, որ ըստ ԱԺ կայքում տեղադրված որոշման՝ Ստոկհոլմ այցի գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, իսկ Տիրանա այցի միայն գիշերավարձի վճարումն է հրավիրող կողմը կատարելու:

Սևակ Վարդումյան




Լրահոս