«Խախտում եմ լռությունս, սպասվում է հերթական ողբերգությունը». ինչ են պահանջում հայտնի հայերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ կապված՝ Հայաստանին աջակցելու մասին են հայտնել բազմաթիվ մշակութային գործիչներ, արտերկրում բնակվող հայ հայտնիներ։

Ստորև ArmLur.am-ը ներկակացնում է նրանց:

Ռուս դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան միացել է Սարիկ Անդրեասյանի՝ ՌԴ-ում ապրող հայտնի հայերի շրջանում կազմակերպած ֆլեշմոբին:

«Հայրենիք իմ: Սիրելի հայ ընկերներ: Որտեղ էլ լինեք, միացե՛ք ֆլեշմոբին: Թող մեր ձայնը լսելի լինի ամեն տեղ: Հայաստան մենք քեզ հետ են»,- գրել է Սաթի Սպիվակովան:

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն Ինստագրամի իր էջում իր աջակցությունն է հայտնել Հայաստանին: Մեյը նաև հիշեցրել է՝ «Սթարմուս» փառատոնի ժամանակ Հայաստանում ելույթ է ունեցել խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ։

«Ես այստեղ խախտում եմ լռությունս, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ է պատահում մեր օրերում, երբ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չեն հայտնում այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ նավթից, գազից կամ զգալի հարստությունից, քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Դա աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, որտեղ իր ողբերգական պատմության պատճառով մեծ տխրություն կա: Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու նպատակով գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին։ Խնդրում եմ՝ տարածեք այս գրառումը՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք տպավորություն են ստեղծում, թե հայերն ագրեսոր են, ինչպես որ Ռուսաստանն էր փորձում անմեղ և զարհուրելի բռնությունների ենթարկված ուկրաինացիներին ներկայացնել որպես ագրեսորներ։ Մի աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է բարձրաձայնենք ճշմարտության և արդարության մասին»,- գրել է նա:

Հայազգի աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ձեռնարկած ագրեսիային։ Նա նաև տեղեկացրել է նոյեմբերին սպասվող շրջագայությունը չի չեղարկվի և երաժշտության միջոցով կփորձի սփոփել հանդիսատեսին:

«Սեպտեմբերի 13-ից ի վեր ես ուզում եմ տանը նստել և չեղարկել իմ կյանքի ամեն ինչը, բայց նաև շնորհակալ եմ Աստծուն, որ որոշակի մխիթարություն եմ գտնում երաժշտություն ստեղծելու միջոցով: Այս ամենն օգնում է ինձ ողջամիտ մնալ վերանշյալ հարցում: Հուսահատություն․․․ և միգուցե իմ հանդիսատեսին երաժշտության միջոցով նման հանգստություն է պետք:

Այսպիսով, ասեմ, որ ԱՄՆ-ում և Կանադայում նոյեմբերյան շրջագայությունների ժամկետները դեռևս չեն չեղարկվի:

Իմ սիրտը սեպտեմբերի 13-ից ի վեր զոհված ավելի քան 130 զինվորների ընտանիքների հետ է, նրանք զոհվել են ադրբեջանական բանակի ներխուժման հետևանքով, ովքեր գրավել են 10 քառակուսի կիլոմետր հայկական տարածքից:

Ցավոք, միջազգային լրատվամիջոցներն Հայաստան ներխուժումը ներկայացնում են որպես «սահմանային բախումներ», քանի որ այս օրերին մի քիչ ավելի շատ նավթ են ստանում Ադրբեջանից՝ ռուսական նավթի պակասը լրացնելու համար: Տեսնենք՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն և կստանա Հայաստանը ռազմական օգնություն, թե՞ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի համար «կարևոր» կամ «բավականաչափ հարմար» չէ այս իրավիճակի մասին որևէ բան ասելը։ Ես տանել չեմ կարողանում քաղաքականությունն ու քաղաքական գործիչներին, ուստի այլևս էներգիա չեմ ծախսի սրա վրա»,- գրել է Տիգրան Համասյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին լույս 13-ի գիշեը Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Հայասանի Հանրապետության վրա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս