ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սուրմալու»-ում փլուզման աշխատանքներ կսկսվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժգին պայթյունից հետո այդ տարածքում քննչական գործողություններն արդեն ավարտվել են: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից: Մեզ հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեն առաջիկայում գրություն կուղարկի արտակարգ իրավիճակների նախարարություն, ինչից հետո որոշում կկայացվի կատարել կիսակառույցի փլուզման աշխատանքները:

Պայթած կիսակառույցի փլուզման աշխատանքներից հետո պետք է տարածքը մարքվի, իսկ ճանապարհը բացվի: Թե երբ կիրականացվեն այս գործողությունները, այս պահին դժվար է ասել:

Մյուս կողմից նկատենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անպատասխան է թողել «Փեթակ» առեւտրի կենտրոնի տնտեսվարողների՝ իրեն ուղղված նամակները: Հիշեցնենք, որ «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցները դեռ մեկ շաբաթ առաջ էին գրավոր դիմում ուղղել Նիկոլ Փաշինյանին: Նրանք պահանջում են երկկողմանի բացել առեւտրի կենտրոն տանող փողոցը:

ArmLur.am-ին դիմած տնտեսվարողները նշեցին, որ հաճախորդները չեն կարողանում լիարժեք օգտվել առեւտրի կենտրոնից, առեւտրի ծավալները նվազում են:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս