Արագածոտնում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը վիրահատվում է. 3-ը հետազոտությունների փուլում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած 10-ը քաղաքացի տեղափոխվել է «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով»,- ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս