![](https://armlur.am/wp-content/uploads/2022/09/1092926.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին կընդունի 24 նոր ժամանած օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Պուտինն ընդունելու է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հավատարմագիրը:
Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 20-ին հավատարմագրեր կընդունի օտար երկրների 24 դեսպանից: Ավանդույթի համաձայն՝ միջոցառումը կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան դահլիճում»: