Թերթը գրում է, որ
ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը, որը համատեղության կարգով
նաեւ ԱԺ պատգամավոր է, երեկ ԱԺ ամբիոնից դասեր էր տալիս նրանց, ովքեր քննադատում
են բանակում տիրող բարքերը և դրա հետևանք մարդկային կորուստները։ “”Բանակը սրբություն է “”, “Մարդ եղեք”. այսպիսի
բարոյախրատական կարգախոսներով է համեմել իր խոսքը Ավագյանը: “”Իսկ ի՞նչ գիտի
Ավագյանը, թե ինչ բան է բանակը, եթե նույնիսկ մեկ օր չի եղել բանակում եւ մոտավոր պատկերացում անգամ չունի այնտեղ տիրող
իրական բարքերի մասին։ Ավագյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նա սովորել է
բժշկական համալսարանում, հետո՝ ասպիրանտուրայում, ապա պաշտպանել թեկնածուական թեզը
եւ այդ խիստ դասական ճանապարհով խուսափել բանակային ծառայությունից։ Մենք, իհարկե,
դեմ չենք, որ ՀՀԿ-ականները բանակը հայտարարեն սրբություն, բայց գոնե դա պետք է
անեն մարդիկ, ովքեր «սրբության» հրեշտակների հետ շփվել են նորակոչիկ զինվորի, այլ՝
ոչ ՀՀԿ-ական պատգամավորի կարգավիճակում “”,- գրում է “”Հրապարակ “”-ը:
Հրապարակ. Բանակում չծառայածը խոսում է բանակից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ