ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շաքի գյուղում աշխարհազորայինները դասալիքների են զինաթափել. պարզաբանում է վարչական ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաքի գյուղում տիրող իրավիճակի մասին պարզաբանում է հրապարակել Շաքի բանակավայրի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը.

Նա նշել է, թե այս տարվա՝ սեպտեմբերի 17-ին ,ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ժամը՝ 14։40-ին գյուղում գործող խանութի աշխատակցուհին ահազանգել է իրեն՝ տեղեկացնելով , որ կասկածելի պահվածքով և վարքով քաղաքացիական հագուստով, ոմն քաղաքացի մուտք է գործել խանութ, կատարել գնումներ և զուգահեռ հարցուփորձ արել աշխատակցուհուն գյուղում տիրող իրավիճակի մասին՝ արդյո՞ք կանաց և երեխաներին տարհանել են և նմանատիպ կասկածելի այլ հարցեր։

Եվ նա աշխարհազորայինների հետ ձեռնամուխ է եղել փակել գյուղի ելքերն ու մուտքերը, իսկ մյուս խումբը օպերատիվ աշխատանքի շնորհիվ կարողացել է բացահայտել, տվյալ քաղաքացու հետ գյուղ ներթափանցած խմբի թաքստոցը։

Այնուհետև կատարվել է կասկածելի խմբի վնասազերծումը և զինաթափումը իր և աշխարհազորային Ռ. Ալավերդյանի կողմից։

Կասկածելի խումբը վնասազերծվելուց հետո, հանձնվել է պատկան մարմիններին, որի արդյունքում պարզվել է՝ հայ դասալիքներ են։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս