Կամերային թատրոնում միշտ թեժ է անկախ աշնանային տրամադրությունից: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անի Լուպեն՝ անդրադառնալով ստեղծագործական նորություններին:
«Թեժ է նույնիսկ ամռան ամիսներին, երբ բոլորը գնում են հանգստի: Կարողանում ենք արագ կազմակերպել և շուտ վերադառնալ:
Թատրոնում ունեցանք նոր պրեմիերա «Ծննդյան վկայական», դեռ նորերը սպաովում են, իսկ հեռուստանախագծերի առաջարկներ կան, բայց թատրոնում այս պահին զբաղվածությունս շատ է և ծանրաբեռնված գրաֆիկն է միակ պատճառը որ չեմ կարողանում համատեղել:
Հուսով եմ՝ առաջարկներ կլինեն, և կկարողանամ հասցնել ժամանակի մեջ»,-ասաց դերասանուհին:
Լիդա Եղիազարյան