Սեպտեմբերի 15-ին ստանձնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն Աննա Վարդապետյանը մի շարք նոր նշանակումներ է արել: Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը ազատվել է պաշտոնից:
Վարդապետյանի` սեպտեմբերի 16-ի հրամանով, պաշտոնից ազատվել են նաև զինվորական դատախազ Վահե Հարությունյանը և նրա տեղակալ Արսեն Սարդարյանը։ Սեպտեմբերի 16-ի մեկ այլ հրամանով՝ մինչև Գլխավոր դատախազի տեղակալի նշանակումը, զինվորական դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալի պարտականությունների կատարումը դրվել է զինվորական դատախազի տեղակալ Գուրգեն Հակոբյանի վրա:
Մեկ այլ հրամանով՝ մինչև Երևան քաղաքի դատախազի նշանակումը պարտականությունների կատարումը դրվել է Լիլիթ Գրիգորյանի վրա։
Աննա Վարդապետյանի սեպտեմբերի 16-ի մեկ այլ հրամանով էլ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը նշանակվել է գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին:
Զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել Սևակ Հովհաննիսյանը:
ArmLur.am-ը գրել է, որ կադրային ջարդը Գլխավոր դատախազությունում սկսված է: