
Ուշագրավ դեպք Աջափնյակ վարչական շրջանում: ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ վարչական շրջանի առաջին շղթայի բակերից մեկում պարեկների եւ մի քանի տղաների հետ ծեծկռտուք է եղել: Բանը հասել է այնտեղ, որ պարեկները 16-րդ թաղամասի բակով մեկ փորձել են բռնել պարեկների վրա հարձակված տղաներին եւ բղավել. «Կանգնի , թե չէ կկրակեմ»:
Իսկ ինչից է սկսվել վեճը: ArmLur.am-ին հասած լուրերի բակում մեկ մեքենա կանգնել է անթույլատրելի վայրում եւ պարեկները փորձել են ազդանշան տալով գտնել վարորդին, ինչը զայրացրել է բակի մի խումբ «լավ տղաների», որից հետո սկսվել է քաշքշուկ, կիրառվել է արցունքաբեր գազ: Մեզ հայտնի դարձավ, որ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, կան բերման ենթարկվածներ:
Ք.Մ.