ՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել՝ Երեւանին եւ Բաքվին պահպանել հրադադարի ռեժիմը եւ հետեւել եռակողմ հայտարարություններին:
«Մեր մտերիմ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ մեզ լուրջ անհանգստություն է պատճառում: Մենք բոլորին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարը և վճռականորեն հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է նա: