Ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետական տուրքի չափը կբարձրացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետական տուրքի գծով բեռը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 մլրդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմելու է 300 մլն դրամ: Իսկ տոտալիզատորի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 30 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմելու է 100 մլն դրամ:

Նշենք, որ 2017-2019 թվականների ընթացքում ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման համար պետական տուրքը կազմել է 500 մլն դրամ, իսկ 2020 թվականից 600 մլն դրամ է:

Բացի այս, 2017 թվականին ոլորտի կողմից ընդունվող խաղադրույքների ծավալը կազմել է 138,5 մլրդ դրամ, իսկ 2021 թվականին` 3.931 մլրդ դրամ:

Չնայած այն հանգամանքին, որ 2020 և 2021 թվականներից ոլորտը սկսել է հարկվել շահութահարկով, ոլորտի կողմից վճարվող հարկերը և տուրքերը համարժեք չեն ոլորտի աճի տեմպերի և ՀՆԱ-ում ոլորտի կշռի հետ:

Բայց մյուս կողմից, կատարված խաղադրույքների ծավալների աճը սկսել է մտահոգել գործադիրին և որոշում է կայացվել տարբեր գործիքներով, այդ թվում՝ հարկային, զսպել խաղադրույքների կատարումը:

Ս.Հ.




Լրահոս