ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ե՞րբ ՀԱՊԿ-ը Երևան կժամանի. Պուտինը ժամկետներ է հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՊԿ նախագահությունը Երևան կժամանի, բայց նոյեմբեր ամսին միայն: Այս մասին անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է տեղեկացրել:

«2022 թվականի նոյեմբերին Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամենամյա գագաթնաժողովը»,- ասել է ՌԴ նախագահը՝ երիցս շեշտելով, որ ՀԱՊԿ-ը գործուն միջոցներ է ձեռնարկվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սրացումը նվազեցնելու ուղղությամբ:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ից՝ Սդրբեջանի կողմից Հայաստանի սահմանների վրա հարձրակվելու օրվանից սկսած ամբողջ հայ հասարակությունը սպասում է, թե ՀԱՊԿ-ը կամ դրա առաձին ստորաբաժանումները ե՞րբ են Հայաստան ժամանելու՝ որևէ տեսակի օգնություն, միջամտություն ցուցաբերելու համար:

Հավելենք նաև, որ ՀԱՊԿ առաքելության խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, օրեր առաջ է ժամանել Հայաստան ու հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առաջարկներ է մշակել: Այժմ, փաստրեն, Վլադիմիր Պուտինի փոխանցմամբ՝ նոյմեբերին ամբողջ ՀԱՊԿ նախագահությունը Երևանում կլինի:

Սևակ Վարդումյան




Լրահոս