
Այսօր` հոկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշիսյան փողոցի 53/14 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով անօգնական` դիմել է փախուստի:Հետիոտնը տեղում մահացել է:Ոստիկանություն ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ պարզելու համար մահացածի ինքնությունը, ինչպես նաև հայտնաբերելու համար վրաերթ կատարողին, ով դիմել էր փախուստի: