COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ կազմել Է 612 միլիոն 406 հազար 617: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 527 հազար 888 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:
Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 95 միլիոն 713 հազար 363 եւ 1 մլն 053 հազար 840, Հնդկաստանում՝ 44 միլիոն 543 հազար 089 եւ 528 հազար 370, Ֆրանսիայում՝ 35 միլիոն 138 հազար 509 եւ 155 հազար 783, Բրազիլիայում՝ 34 միլիոն 592 հազար 163 եւ 685 հազար 424, Գերմանիայում՝ 32 միլիոն 740 հազար 593 եւ 149 հազար 179 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ կազմել Է 838: Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 375, Բրազիլիայում՝ 3175, Ֆրանսիայում՝ 2359, Գերմանիայում՝ 1767, ԱՄՆ-ում՝ 3221 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: