Մի՞թե պատերազմն ավարտվեց. մարզերում կատաղի ընտրապայքարը վերսկսվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին՝ օրեր անց, Հայաստանի մի շարք մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան: ArmLur.am-ը քանիցս գրել է, թե որ համայնքերում ովքեր են առաջադրված ու, այսպես ասած, ով ում դեմ է ընտրապայքարի մեջ մտել: Սեպտեմբերի 13-ից հետո, երբ Ադրբեջանը հարձակվել էր ՀՀ սուվերեն տարածքի վրա, ընտրությունների պատրատվող կուսակցություններն ու թեկնածուները, իրավիճակից ելնելով, դադարեցրել էին քարոզարշավն ու տարբեր հարթակներում դա որպես բարի կամքի դրսևորում ներկայացրել:

Օրեր առաջ սակայն՝ մարզերում կուսակցություններն ու առաջադրված թեկնածուները կրկին կատաղի պայքարի են անցել: Օգտագործելով գրեթե բոլոր ռեսուրսները, հնարավորություններն ու հրապարակ բերելով տարածաշրջանում քիչ թե շատ հեղինակութուն ունեցող անձնաց՝ քաղաքական ուժերն անում են հնարավորը, որ բաղձալի աթոռը հենց իրենց բաժին հասնի:

Գրեթե բոլոր համայնքներում, որոնք, ի դեպ, մեծամասամբ խոշորացվում են՝ էլ ավելի մեծ համայնքներ ձևավորելով, հիմնական ֆավորիտները իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու անհասկանալի՝ ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանամետ դիրքորոշում բռնած «Ապրելու երկիր» կուսակցությունը: Նրանց համար, փաստորեն, Հայաստանում պատերազմն ավարտվել է, սահմաններին իրավիճակը հանգիստ է, կրակոց չկա, հետևաբար կարելի է գործի անցնել ու քվեներ կորզելով զբաղվել. հոգ չէ, որ թշնամու հրթիռները յուրքանչյուր պահի նորից կարող են մեր գլխին տեղալ:

Սևակ Վարդումյան




Լրահոս