
Դատարանների նախագահներին կվերապահվեն նոր լիազորություններ, ըստ որի՝ նրանք կկարողանան հետևել գործերի քննության ժամկետների պահպանմանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդարադատության նախարարությունն առաջարկում է Երևանում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխարեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանները:
Ավելին, դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայությամբ պայմանավորված դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելը կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելը կկատարվի դատարանի նախագահի միջնորդությամբ:
Նշենք, որ դատական օրենսգրքով դատավորների անունները գործերի բաշխման ցանկից հանելու լիազորությունը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդին, իսկ դատարանի նախագահն այս հարցի լուծման մեջ որևէ դեր չունի:
Սյունէ Համբարձումյան