ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում քիչ առաջ հակառակորդը կրակ է բացել, ինչը մոտ 10-15 րոպե է տևել։
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հետ (ծնունդով Կապանից է), որ հաստատեց տեղեկությունը։ «Այս պահին թեև ես Խոզնավարում եմ, բայց, այո, գիտեմ, որ ինքնաձիգերից կրակել են մոտ 20 րոպե։ Բայց արդեն մի քանի րոպե հանգիստ է, կրակոցներ չկան»,- ArmLur.am-ին փոխանցեց պատգամավորը՝ հորդորելով խուճապի չմատնվել։ Նա սակայն ընդգծեց, որ լարվածությունը շարունակում է պահպանվել, իրավիճակի էական փոփոխություն չկա։
Սևակ Վարդումյան