Ալիևը սադրում է և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ին. կրակոցները նորից սկսվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am֊ը գրել էր, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքում հակառակորդը կրակ է բացել, ինչը մոտ 10-15 րոպե է տևել։

Դեռ պաշտոնապես ոչինչ հայտնի չէ. զոհեր, վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է եկել ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ։ Առաքելության աշխատանքի ընթացքում նախատեսված են սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի ուսումնասիրման և մշտադիտարկման միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումներ Հայաստանի Հանրապետության բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:

Այս ամենին զուգահեռ այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ ՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը սադրում է ինչպես Վլադիմիր Պուտինին, այնպես էլ ԱՄՆ պաշտոնյաներին։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ էր հեռախոսազրույց ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով հրադադարը պահպանել։

Ստացվում է՝ որևէ կողմի կոչ կամ հորդոր Ադրբեջանի առաջնորդի համար ոչինչ չարժե: Նրանք շարունակում են ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:




Լրահոս