Դատարանների նախագահները կդառնան շեֆեր. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխարեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարաններ: Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծ է շրջանառության մեջ դրվել, որով նախատեսվում է նաեւ լիազորությունների շրջանակների ընդլայնում դատարանների նախագահների համար: Մասնավորապես, վերջիններիս լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետներին։ Ըստ հեղինակների՝ գործող կարգավորումները «թույլ չեն տալիս դատարանի նախագահին գործել առավել արդյունավետ, լինել օպերատիվ՝ տարբեր հարցերի լուծման պարագայում»:

Եվ օրինակ է բերվում` «չնայած այն հանգամանքին, որ դատարանի նախագահն առավել տեղյակ է դատարանի ամենօրյա պրակտիկայում առաջացող խնդիրների և տվյալ դատարանում դատավորների ծանրաբեռնվածության մասին, Դատական օրենսգրքով նա չունի մշտադիտարկման որևէ գործիք համապատասխան դատարանի դատավորների կողմից գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ»։

Նախագծի նպատակն է. «Դատարաննների նախագահներին վերապահել նոր՝ այնպիսի լիազորություններ, որոնք, առավել համահունչ լինելով նրա կարգավիճակին, առաջին հերթին կապահովեն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ, ինչպես նաև հաշվի առնելով Երևան առաջին ատյանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռվածության հաղթահարման նպատակներով առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների առանձնացման միջոցով ապահովել այդ դատարանների բնականոն գործունեությունը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս