
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում մասնակի զորահավաք է հայտարարել.
«Զինվորական ծառայության զորակոչի կենթարկվեն միայն այն քաղաքացիները, որոնք ներկայումս պահեստազորում են և, առաջին հերթին, զինված ուժերում ծառայած, որոշակի զինվորական մասնագիտություններ և համապատասխան փորձ ունեցող քաղաքացիները։ Զինվորական ծառայության զորակոչվածները, նախքան ստորաբաժանումներ ուղարկելը, պարտադիր կանցնեն լրացուցիչ զինվորական պատրաստություն՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության փորձը։