
Զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկած ոստիկանները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը։
«Իմ երեխան ու բոլոր հերոսները պայքարել ու իրենց կյանքն են տվել բոլոր հերոսների համար։ Այդ սրբապիղծներն այստեղ չպետք է գան։ Ազգային ժողով կոչվող ախոռի դուռը թող փակեն, ամեն մեկն էլ մի ավտոմատ կամ փայտ վերցրած գնան սահման»։