ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին. երբ կկայանա հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով, ՀՀ եւ Արցախի նախկին նախագահներին ու Կաթողիկոսներին մեկ հարկի տակ հավաքելու եւ քննարկում կազմակերպելու նախաձեռնությունն իր վրա է վերցրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ինչպես հայտնի է, նման առաջարկությամբ հանդես էր եկել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, սակայն հենց առաջին նախագահն է որոշել զբաղվել այդ հարցով:

Եվ ահա, ArmLur.am-ի  տեղեկություններով, հենց նա է կազմակերպելու, որ ՀՀ եւ Արցախի բոլոր նախագահներն ու կաթողիկոսները հավաքվեն ու Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու ելքեր առաջարկեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք պահանջելու են, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ քայլեր անի այդ ուղղությամբ եւ չխուսափի պատասխանատվությունից: Ավելին, մեր տեղեկություններով, այդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս