Եգիպտոսում շուրջ 12 հազար ոստիկաններ երկուշաբթի օրվանից չեն դադարեցնում համընդհանուր գործադուլները` պահանջելով կրկնակի ավելացնել իրենց աշխատավարձը եւ փոխել ոստիկանության ղեկավար կազմը,- հաղորդում է Associated Press-ը:Ոստիկանության շուրջ 3000 աշխատակիցներ ցույցի են դուրս եկել Կահիրեի կենտրոնում` ներքին գործերի նախարարության շենքի դիամց: Աշխատավարձերի բարձրացումից բացի` նրանք պահանջում են դադարեցնել շարքային ոստիկանների դեմ ռազմական դատարաններում տարվող գործընթացները: Գործադուլ են հայտարարել Կահիրեի միջազգային օդանավակայանի, առողջարանների, որոշ մարզերի բանտերի ոստիկանները: Երեկ ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Հուրգադայի մարզի անվտանգության ուժերի գրասենյակ, ջարդել ամեն ինչ, իսկ հետո բարձրացել են երկրրոդ հարկ` ղեկավարի սենյակ, սակայն վերջինս կարոողացել է փախչել:Ոստիկանության աշխատակիցները պնդում են, որ չեն դադարեցնի գործադուլը, մինչեւ իրենց պահանջները չկատարվեն: