
Ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թվականի hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերում կիրականացվի անկանխիկ եղանակով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է 2024 թվականից մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները իրականացվելու է անկանխիկ եղանակով:
Ի դեպ, տեղեկացնենք, որ կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման համակարգը քաղաքներում ներդրվել է: Իսկ հաջորդ տարվա հունվարի 1-ից կներդրվի 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում։
Բացի այս, սոցապնախարարությունն առաջարկում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարներն անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով։
Ս.Հ.