Հայաստանի կառավարությունը միանվագ դրամական օգնություն կտրամադրի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ սոցիալական աջակցություն կտրամադրվի՝ հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց՝ 150 հազար դրամի չափով: Իսկ 300 հազար դրամ գումար էլ կտրվի հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար կտրամադրվի 3 մլն դրամ: Խոսքը 41 շահառուի մասին է՝ 24 վիրավորում ստացած և 17 զոհված: Այսինքն այս նպատակով ՀՀ պետական բյուջեից կպահանջվի 55 մլն 650 հազար դրամ:
Սյունէ Համբարձումյան