
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության խումբը, գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, իր աշխատանքն է սկսել Երևանում: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքից։
Նշվում է, որ Ստանիսլավ Զասի պատվիրակությանը ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հայաստան այցելած ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են: