ArmLur.am-ը տեղեկացավ, որ Եղեգիս և Չարենցավան համայնքների ղեկավարները դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն եւ պահանջել զրահատեխնիկա: Բանն այն է, որ այդ զրահատեխնիկան անհրաժեշտ է այս երկու համայնքներում կառուցվող հուշահամալիրների տարածքում տեղադրելու նպատակով:
Մեզ հայտնի դարձավ, որ Չարենցավանում կառուցված է Արցախյան պատերազմի ընթացքում զոհված 51 ազատամարտիկների պանթեոն, որին մարտական տեսք տալու համար կտրամադրվի շահագործման համար ոչ պիտանի մեկ միավոր հրանոթ:
Ս. Հ.