Meduza կայքը հրապարակել է այն երկրների ցանկը, ուր կարելի է «փախչել» ռուսական անձնագրով։ Ցանկը գլխավորում է Հայաստանը, որտեղ ՌԴ քաղաքացիները կարող են մնալ 180 օր՝ չունենալով ճամորդական անձնագիր։ Այս ցանկում են նաև Բելառուսը, Ղրղզստան և Ղազախստանը։
Այս համատեքստում կտրուկ աճել են դեպի Երևան ինքնաթիռի տոմսերի գները՝ հասնելով 700 հազարից մեկ մլն դրամի:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր երկրում մասնակի մոբիլիզացիայի մասին։ «Մոբիլիզացիան անհրաժեշտ է Ռուսաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ժողովրդի և ազատագրված տարածքներում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»», – պարզաբանել է նա։
«Զինվորական ծառայության կկանչվեն միայն այն քաղաքացիները, որոնք գտնվում են պահեստազորում, և առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն կոնկրետ ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»,- ընդգծել է Պուտինը։