Եռաբլուրի համընդհանուր ու տնքացող լռությունը նոր փոսեր փորող տեխնիկայի ձայն է խախտում՝ ասես բթացնելով արդեն երկու տարի բոլորիս համակած ցավն ու մղկիտը: Ամենուր տարածված խնկի հոտն է դույզն-ինչ հանգստացնում մարդկանց, բայց զավակներին ամենուր փնտրող ծնողների ցավին այն ոչ մի կերպ չի դարմանում:
Քարացած հայացքներով դեպի անհայտը նայող անմահացածների հետ լուռ կամ հեծկլտալով մեկուսի մենակ խոսող մայրերի մաղթանքը մեկն է՝ աշխարհում ոչ մի կին ու ծնող չզգա, չտեսնի այն, ինչ իրենք են այժմ զգում: Մարդկային այդ ցանկությունը, սակայն, նորից փոս փորող տեխնիկայի աղմուկն է բթացնում:
Իրական սահման գծածների անդորրը «Եռաբլուր»-ում մեկ այլ՝ սևուսպիտակի սահման գծածներն են խաթարում ու ոտնատակ անելով ամեն մի սրբություն՝ քարշ տալիս հերոսածին մայրերին, հայրերին, ինչ է թե՝ երկրի փաստացի ղեկավարը մի քանի րոպեով կարողանա Եռաբլուր այցելել:
Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Վարդան Ստեփանյանի՝ Դուշմանի պատվին Վարդան անվանակոչված Ամալյանների զավակը, ցավոք, 44-օրյա պատերազմի ժամանակ ինքն էլ Դուշմանի կողքին ննջեց: Բեկված քարի մի հատվածում Վարդանի ծնունդն է, մյուս հատվածում՝ անմահությունը:
Վարդանի ու հազարավոր հերոս տղաների խիզախության շնոհիվ պահած ու փայփայած պետությունը՝ Հայաստանի Հանրապետութունը, այսօր 31 տարեկան է, ու անկախ հանգամանքին, որ օրվա իշխանությունը ո՛չ զորահանդես, ո՛չ էլ պետական նշանակության այլ միջոցառում չի կազմակերպել, այնուամենայիվ, հայ մայրերը դեռ շարունակելու են Վարդաններ, Դավիթներ, Նարեկներ և բազում դյուցազուններ ծնել՝ նրան համար հայրենիքի մասին օրոր երգելով:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյությում