
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթից եւ երկրում մասնակի զորահավաք հայտարարելուց հետո կտրուկ բարձրացել են Մոսկվա-Երեւան ուղղության ավիատոմսերի գները: Ավելին, առաջիկա երեք օրերի համար սպառվել են բոլոր տոմսերը, իսկ գներն աստղաբաշխական թվերի են հասել՝ գերազանցելով անգամ փետրվար ամսին գրանցված գները, երն Վլադիմիր Պուտինը նոր էր հայտարարել ռազմական գործողություններ սկսելու մասին:
Խոսենք փաստերով. եթե սեպտեմբերի 20-ին Մոսկվա-Երևան ուղիղ չվերթի գինը կազմում էր միջինը 80 հազար դրամ, ապա առաջիկա օրերին տոմսերը գրեթե սպառվել են, իսկ առկա տոմսերի արժեքը սկսվում է 800 հազար դրամից:
Այս պահին գինն ավելի է բարձրացել՝ գերազանցելով 1 մլն դրամը
Ավելին, Meduza կայքը հրապարակել է այն երկրների ցանկը, ուր կարելի է «փախչել» ռուսական անձնագրով։ Ցանկը գլխավորում է Հայաստանը, որտեղ ՌԴ քաղաքացիները կարող են մնալ 180 օր՝ չունենալով ճամորդական անձնագիր։
Ն.Հ.